ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայկական կողմերի կարգավիճակը հավասարեցված է «որսագողի» կարգավիճակին

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայկական կողմերի կարգավիճակը հավասարեցված է «որսագողի» կարգավիճակին
18.11.2014 | 20:41

Ես հետևել եմ հայկական կողմից հնչեցվող տարբեր տեսակետներին ու բացի վրեժխնդիր լինելու, տեղի ունեցածի կապակցությամբ հակառակորդին ցավոտ հակահարված հասցնելու մասին ապառիկ խոստումներից, դեռևս լուրջ ուշադրության արժանի որևէ բան չեմ նկատել: Քանի դեռ մեր օդաչուների ճակատագրի վերաբերյալ աներկբա տեղեկատվություն չկա ու եթե ստուգապես զոհվել են՝ աճյունները չեն վերադարձվել Հայրենիք ու համապատասխան զինվորական արարողակարգով չեն հանձնվել մայր հողին՝ վրեժխնդրության, անհամարժեք հակահարվածի ու նման այլ հակաքայլերի մասին խոսելը, կարծում եմ, ամենևին տեղին չէ: Կարծում եմ նաև, որ ճիշտ կլինի խոսել որևէ բան անելուց հետո միայն կամ անգամ չխոսել՝ պարզապես անելիքն այնպես իրականացնել, որ բոլորի համար հասկանալի լինի՝ ադրբեջանական կողմն իր արածի ամբողջական հատուցումը ստացավ: Ադրբեջանը ռազմի դաշտում կատարած իր այս քայլով լրացուցիչ ապացույց ներկայացրեց առ այն, որ բանակցային սեղանի շուրջ հենց նա է, որ առավելություն ունի, և այդ առավելությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմերն իրենց մոտեցումները չեն վերանայել և հանդես չեն եկել նոր նախաձեռնություններով: Ադրբեջանի համար Արցախն իր անբաժանելի մասն է, որը, պաշտոնական Բաքվի պնդումների համաձայն, գրավված է ագրեսոր Հայաստանի կողմից և, ըստ այդմ, ադրբեջանցիներն իրենց ազատ են զգում այնտեղ ԱՀ-ի ինքնիշխանության վերականգնմանը նպաստող ցանկացած քայլ կատարել: Այս մոտեցումն իր տեղն ունի Մադրիդյան սկզբունքներում, որոնք Հայաստանի կողմից ընդունելի բանակցային հիմք են ճանաչվել: Մադրիդյան սկզբունքները ագրեսիվ գործողությունների դիմելու Բաքվին տրված միջազգային արտոնագրի պես մի բան են: Հայկական կողմերի կարգավիճակը դրանցում հավասարեցված է «որսագողի» կարգավիճակին: Անհանդուրժելի է սա:

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ